«Լվացվելու համար դուրս գալու ժամանակ Դիանան եղել է Վահեի հետ». «Հարսնաքարի գործով» տուժող

«Հարսնաքարի գործով» մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն այս պահին դատարանում հարցեր է ուղղում տուժող Էդգար Նիկոյանին:

Պատասխանելով հարցին՝ Էդգար Նիկոյանը ասաց, որ մինչ դեպքի օրը ինքը չի ճանաչել Դիանա Նավոյանին և չի իմացել, որ Վահե Ավետյանը նման մարդու է ճանաչում:  Ըստ տուժողի՝ տպավորությունն այնպիսին էր, որ Վահե Ավետյանն ու Դիանա Նավոյանը քննարկում էին գործնական հարցեր, տպավորությունն այնպիսին էր, որ նրանք խոսում էին բժշկության մասին: Տուժողը նաև ասաց, որ ռեստորանում լվացվելու համար դուրս գալու ժամանակ Դիանան եղել է Վահեի հետ:

Մարինե Թովմասյանի հարցին՝ ինչպիսի՞ն էր Վահե Ավետյանը գինովցած ժամանակ, Էդգար Նիկոյանը պատասխանեց. «Ոնց որ ես հիմա»:

Ըստ նրա՝ Գարիկ Մարգարյանը եղել է ավտոկայանատեղիում, սակայն  չի կարող ասել, որ Գարիկ Մարգարյանը հարվածել է իրեն կամ Վահե Ավետյանին: «Գարիկ Մարգարյանի վերաբերյալ բողոք ունե՞ք»՝ Մարինե Թովմասյանի հարցին ի պատասխան, տուժողը պատասխանեց՝ այո´: «Ինձ և իմ ընկերներին ծեծի ենթարկելու համար բողոք ունեմ նրա դեմ»,- հավելեց տուժողը:

Այժմ դատարանում հայտարարված է ընդմիջում, որից հետո Մարինե Թովմասյանը կշարունակի հարցեր ուղղել տուժողին:

Տեսանյութեր

Լրահոս