Բաժիններ՝

12-ամսյա գնաճը 3.6% է

Սպառողական գների ինդեքսն այս տարվա նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, 103.6 է։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2012թ. հունվար-նոյեմբերին» զեկույցում։

Իսկ գնաճի միջին ցուցանիշը (2012թ.հունվար-նոյեմբերը 2011թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ) ավելի ցածր է եղել՝ 2.5%։

12 ամսվա կտրվածքով պարենային ապրանքները թանկացել են 3.8%-ով, ոգելից խմիչքներն ու ծխախոտը՝ 4.6%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 5.8%-ով, ծառայությունները՝ 2%-ով։

Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ (11 ամսվա կտրվածքով)՝ հանրապետությունում սպառողական գներն աճել են ընդամենը 1.1%-ով։ Նշենք, որ սա գնաճի ամենացածր ցուցանիշն է 2006 թվականից ի վեր։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս