Պիրլոն` Կոնտեի, Վերատիի և պայմանագրի երկարաձգման մասին
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն նշել է, որ դեռ չի պատաստվում երկարաձգել պայմանագիրն Իտալիայի գործող չեմպիոնների հետ:
«Իմ ներկայիս պայմանագիրը դեռ 1,5 տարի ուժի մեջ է: Առայժմ չեմ մտածում այն երկարաձգելու մասին: Երբ ժամանակը գա, կմտածեմ ապագայի մասին: Ինձ նախկինի պես մեծ ուրախություն է պատճառում ֆուտբոլային կյանքը և ճանապարհորդություններն Իտալիայի և աշխարհի քաղաքներով»,-նշել է «Յուվեի» կիսապաշտպանը:
Անդրադառնալով Իտալիայի հավաքականում իր կրտսեր թիմակից Մարկո Վերատիին` Պիրլոն նշել է, որ նրան համարում է իր ժառանգորդը:
«Վերատին նման է ինձ: Նա մեծ ֆուտբոլիստ է: Նրան աճելու համար ժամանակ պետք է տանք և թույլ տանք սովորել սեփական սխալների վրա: Ես նրան տեսնում եմ որպես ինձ հաջորդող»,-նշել է Պիրլոն:
Իտալացի կիսապաշտպանը չի թաքցրել, որ կարոտում է «Յուվեի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, ում որակազրկումը մոտ է ավարտվելուն:
«Մենք շատ ենք կարոտում Կոնտեին պահեստայինների նստարանին, մասնավորապես, ընդմիջումների ժամանակ: Լավ է, որ նա շուտով կվերադառնա: Նա միշտ լավ է պատրաստված և կարողանում է իր փիլիսոփայությունը հասցնել թիմին»,-հավելել է Պիրլոն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը