«Այսքան որ սպասել ենք` մի երկու օր էլ սպասենք, մինչև ԲՀԿ նախագահն ինքը կասի»

168.am-ի հարցին, թե ի՞նչ եք կարծում՝  ի վերջո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թեկնածու կառաջադրի՞ առաջիկա նախագահական ընտրությունենրում, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ կարող եզրահանգում անել, բայց, իմ պատկերացումով` երկու տարբերակն էլ կյանքի կոչվելու իրավունք ունի` և’ թեկնածու առաջադրելը, և չառաջադրելը: Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև այսօր ուսումնասիրելով զանգվածային լրատվական միջոցները` երկու տարբերակի շուրջ էլ խոսվում է»:

Հարցին, թե ո՞րն է այդ տարբերակներից ամենահավանականը, պատգամավորը պատասխանեց. «Ամենահավանական տարբերակը սպասելն է: Այսքան որ սպասել ենք` մի երկու օր էլ սպասենք մինչև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հանդես կգա հայտարարությամբ և ինքը կասի»:

Իսկ  հարցին, թե ո՞րն է այդ ինտրիգի էությունը, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Դա մարտավարություն և ռազմավարություն է, և, ի վերջո, յուրաքանչյուր թեկնածու կարող է օգտվել այդ մարտավարությունից: Կոնկրետ դեպքում մարդիկ օգտվում են այդ նախընտրական մարտավարությունից»:

Ի դեպ, ՕԵԿ պատգամավորը չի կիսում այն տեսակետը, թե ԲՀԿ այդ «ռազմավարությունը» ենթադրում է, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, թեկնածու չի առաջադրելու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս