Բաժիններ՝

Աստղագետ. Աշխարհի վերջի հակառակն է լինելու

Աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյան իր հաշվարկներով պարզել է, որ 2013 թվականին մահացությունների թիվը մեծ մասշտաբների է հասնելու, որը սակայն կշրջանցի Հայաստանը։

«Այն երկրները, որոնք հաշվառման մեջ գտնվում են «Ցուլից» մինչև «Կշեռք» համաստեղությունում, գտնվում են ապահով գոտում։ Հայաստանը «Կշեռք» է, և անհանգստանալու ոչ մի պատճառ չկա»,- այսօր լրագրողներին ասաց աստղագետը։

Տիկին Հովհաննիսյանն ասում է, որ դեկտեմբերի 21-ին ոչ մի աշխարհի վերջ չի լինելու։ Մաթեմատիկոսը պնդում է հակառակը. ասում է՝ այդ օրն արեգակը մտնելու է պաշտպանված գոտի։ Նույնիսկ այդ օրվա համար տիեզերիքի քարտեզն է գծել։ Իսկ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ 21-ից 3 օր աշխարհը լինելու է խավարի մեջ, աստղագետը համարում է խաբեբաներ։

«Սուտ է՝ նման բան չկա։ Մի 100 տարի կա. ինչո՞ւ ենք խառնվել իրար՝ չեմ հասկանում։ Ժողովրդի մեջ տագնապ առաջացնելը չարի գործն է։ Դա բիզնեսի նպատակ է հետապնդում, որովհետև այդ խավարի օրը այդ մարդիկ առաջարկել են լիքը ապրանք առնել ու լցնել տանը»,- ասում է տիկին Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, աստղագետն արդեն հաշվել և իր համար պարզել է, թե ով է լինելու Հայաստանի նոր նախագահը։ Թեև խուսափեց իր իմացածը լսելի դարձնել մարդկանց, տիկին Հովհաննիսյանը միայն ասաց.«Տիեզերքը խառնվում է բոլորի գործերին։ Նրանք, ովքեր այսօր մեծ հաջողություններ ունեն, 2 տարի հետո նրանց դժվարություններ են սպասվում։ Դրա մասին իրենք տեղյակ չեն» ։

Էլյա Հովհաննիսյանը նաև հաշվարկել է՝ ով էլ դառնա Հայաստանի նախագահ, 2016 թվականին մեր երկիրը հասնելու է իր ծաղկունքի գագաթնակետին։

«Ա1+»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս