
Մոդրիչը չպետք է քննարկի Բեյլի` Ռեալ տեղափոխությունը. Վիլաշ-Բոաշ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մեկնաբանել է իր թիմի նախկին ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի խոսքերը, ով նշել էր, որ Գարեթ Բեյլը համապատասխանում է «Ռեալի» խաղաոճին:
«Կարծում եմ` Մոդրիչը պետք է ավելի շատ մտածի իր ակումբի, քան «Տոտենհեմի» մասին: Բնական է` Լուկան տեղյակ է Գարեթ Բեյլի ելույթների մասին, քանի որ նա սիրում է մեր ակումբը: Սակայն Բեյլը չի հեռանա թիմից: Դա բացառված է: Մենք պետք է Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերենք, ուստի մեզ պետք են Բեյլի պես ֆուտբոլիստները», – Վիլաշ-Բոաշի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում տեղեկություններ էին հայտնվել, թե «Ռեալը» մտադիր է հաջորդ ամռանը գնել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը