ՀՀ-ին ուղարկված մարդասիրական օգնության ծավալներով առաջին տեղում Չինաստանն է
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2012թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ են ներմուծվել 4 237.1 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21 071.8 մլն. դրամ կամ 52.9 մլն. դոլար:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալներն աճել են 3.8-ով։
Ստացված օգնության 30.6%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 22.7%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 9.3%-ը` մանածագործական իրերը, 9.0%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.8%-ը` սարքեր և ապարատները, իսկ 19.6%-ը` մնացած ապրանքները:
Հայաստանին ուղարկված մարդասիրական օգնության ծավալներով առաջին տեղում Չինաստանն է՝ 16.2 միլիոն դոլար (30.7%)։
Երկրորդ խոշոր նվիրատուն ԱՄՆ-ն է՝ 11 միլիոն դոլարով (20.8%)։ Հաշվետու ժամանակահատվածում մեծ ծավալի՝ 4.4 միլիոն դոլարի օգնություն է ստացվել նաև Շվեյցարիայից։
Ավելացնենք, որ Ռուսաստաինց այս ընթացքում Հայաստան է մատակարարվել 377.3 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որն ընդհանուր ծավալի 0.7%-ն է։