ՀԱԿ՝ ՍԴ դիմելու ձևաթղթի տակ առայժմ ստորագրել է 5 պատգամավոր
Սահմանադրական դատարան դիմելու նպատակով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին նոյեմբերի 30-ի ժամը 16.30-ին միացել էին ընդամենը 5 պատգամավորներ: Նրանցից չորսը` ՀԱԿ-ից են, մեկը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում ունի թվով 7 պատգամավոր:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել են ՀԱԿ խմբակցությունից, սակավ թվով պատգամավորների, այդ թվում` նաև նախաձեռնող խմբակցության ոչ բոլոր անդամների, ստորագրելը պայմանավորված է պատգամավորների բացակայությամբ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը մտադիր է պահանջել Սահմանադրական դատարանից ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը` արտահերթ նիստ կամ նստաշրջան անցկացնելու մասով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին հակասող և անվավեր: «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ԱԺ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթը վերցրել է նախօրեին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: