
«Դուբայ» խանութի դիմաց բախվել են «Կիա»-ն և «ԲՄՎ 318»-ը. կան վիրավորներ

Նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 77 շենքում գործող «Դուբայ» խանութի դիմաց բախվել են «Կիա» մակնիշի Լ 1591 համարանիշի և «ԲՄՎ 318» մակնիշի 33 ՏV 508 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, նույն վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում աշխատում է նույն վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանը: Դեպքի վայր են ժամանում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հերթապահ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների, «Կիա» ավտոմեքենայի վարորդը, որը «Վանե» տաքսի ծառայությունում է աշխատում, փորձել է հետադարձ կատարել, այդ ժամանակ «ԲՄՎ»-ն բախվել է նրան: Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
shamshyan.com