Բաժիններ՝

Քաղավիացիայի վարչության ղեկավարությունը միայն աշխատավարձի հույսին չէ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը 2004 թ.-ից զբաղեցնում է նույն պաշտոնը:

Ըստ նրա գույքի ու եկամուտների 2011 թ. հայտարարագրի՝ նա նույն թվականին ստացել է 7 մլն 516 հազար 246 դրամի եկամուտ, որը պաշտոնյայի տարբեր աշխատավարձերն են:

2011-ի սկզբին նրա հաշվին եղել է 38 հազար դոլար, տարեվերջին` 48 հազար:

Արտյոմ Մովսեսյանի կինը` Ալբինա Մովսեսյանը, նշված տարում ունեցել է 42 մլն 748 հազար 690 դրամի եկամուտ, որը գոյացել է ստացած երկու տարբեր նվիրատվություններից:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Ալբինա Մովսեսյանը ունեցել է 1 մլն 500 դրամ, 62 հազար 500 դոլար եւ 5 հազար եվրո:

Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը 2011 թ. ունեցել է 67 մլն 926 հազար 994 դրամի եկամուտ, որից 3 մլն 526 հազար 994 դրամն է աշխատաարձը, իսկ գումարի մնացած մասը վարձավճարներից եւ 33 մլն 700 հազարն էլ կոնցեսիոն վճարից ստացած եկամուտն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Արամ Մարությանը հայտարարագրել է 3 մլն 700 հազար դրամ (տարեսկզբին` 3 մլն 500 հազար), 156 հազար դոլար (տարեսկզբին` 130 հազար) եւ 70 հազար դոլար (տարեսկզբին` 50 հազար):

Վարչության պետի տեղակալը նույն տարում 39 մլն դրամով գնել է «Porsche Cayenne S» մակնիշի ավտոմեքենա:

Կինը` Կարինե Մարությանը, 2011-ին որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին եղել է 4 մլն դրամ (տարեսկզբին` 6 մլն), 157 հազար դոլար (տարեսկզբին` 250 հազար) եւ 122 հազար եվրո (տարեսկզբին` 150 հազար):

Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի մյուս տեղակալը` Արսեն Պողոսյանը, իր գործընկերների համեմատ ամենահամեստ եկամուտներ ու դրամական միջոցներ ունեցող պաշտոնյան է:

Նա 2011 թ. ստացել է 4 մլն 968 հազար 234 դրամի եկամուտ: Ա. Պողոսյանի հաշվին եղել է նաեւ 2 մլն դրամ եւ 34 հազար դոլար (տարեսկզբին` 25 հազար):

hetq.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս