
Հանցավորությունը նվազե՞լ է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների 12 840 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրանցված հանցագործությունների քանակը նվազել է 769-ով կամ 5.6%-ով։
Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է սպանության՝ 43, սպանության փորձի՝ 22, բռնաբարության՝ 21, խուլիգանության՝ 174 դեպք։
Գրանցված հանցագործությունների կեսը՝ 6370-ը, բաժին է ընկել Երևանին։ Ամենաքիչ թվով հանցագործություններ գրանցվել են Տավուշի մարզում՝ 171 դեպք։