
Ստեփան Դեմիրճյանին կրկին կվիրահատեն. մամուլ

«ՀԺԿ նախագահ, Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակն անկայուն է: Նա արդեն մեկ վիրահատության ենթարկվել է և առաջիկայում ևս մեկը կտանի: Մոտ ժամանակներս ՀԺԿ առաջնորդը կմեկնի արտասահման, ամենայն հավանականությամբ` Գերմանիա»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Թեև խոսվում է, որ երկրորդ վիրահատությանը Դեմիրճյանը ենթարկվելու է հենց Գերմանիայում, սակայն ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Դեմիրճյանի առողջական վիճակը նորմալ է, վիրահատությունը կարվի Հայաստանում, իսկ արտերկիր մեկնում է պարզապես ստուգման նպատակով»: