Սյունիքում 3 կին 1 կով են գողացել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, կայացել է Ա. Փ.-ի, Ծ. Բ-ի և Կ. Գ-ի գործով դատաքննությունը:
Ա. Փ.-ն, Ծ. Բ.-ն և Կ. Գ.-ն ճանաչվել են մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և յուրաքանչյուրը դատապարտվել են տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500.000 դրամի չափով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը մնում է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ա. Փ.-ին, Ծ. Բ.-ին և Կ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում գտնվող Արամ Զաքարյանի անասնագոմից գողացել են 1 գլուխ կով:
Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակելուց մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: