Հենրիխ Մխիթարյանը. Բոլորս էլ մի փոքր հոգնել ենք
Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի «Կրիվբաս» – «Շախտյոր» (0։2) հանդիպումից հետո «հանքափորների» խաղը մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Գոհ եմ իմ խփած գոլից, սակայն կարևորն այն է, որ «Շախտյորը» հաղթեց։ Հեշտ չէր հատկապես այն ժամանակ, երբ 10 հոգով մնացինք։ Վերահսկում էինք խաղը, և քիչ պահեր չունեինք գոլ խփելու համար, սակայն չկարողացանք իրացնել դրաք։
Եթե անկեղծ լինեմ՝ հաշիվը կարող էր 3։0 կամ 4։0 լիներ։ Սակայն, հնարավոր է, որ պատճառը մրցաշրջանի ավարտն է. բոլորն էլ մի փոքր հոգնել են։
Մինչև առաջին գոլը մրցակիցները լավ էին խաղում, 0։1-ից հետո էլ։ Սակայն 47-րդ րոպեին երկրորդ գոլից հետո նրանք շանս չունեին», – ասել է Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը