
Մովսիսյանը հաստատել է, որ տեղափոխվել է Սպարտակ

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հաստատել է, որ պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ։
Twitter-ում իրեն տված այն հարցին՝ արդյոք նա պաշտոնապես համարվում է «Սպարտակի» խաղացող, թե ոչ, ֆուտբոլիստը դրական պատասխան է տվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Մովսիսյանը հաջող բուժզննում է անցել և 5-ամյա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ, սակայն ակումբը մինչ այժմ չի հաստատել այդ տեղեկությունը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը