Մասնակիցների կազմից կրճատվել է նաև Իրանը:
Ավելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում […]
ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մեր նախորդ հրապարակմանը, որի համաձայն պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Տեղեկացրել էինք, որ այդ փաթեթների` հատկապես ամառային հանգստի հետ կապված արտոնությունները տրամադրելու դիմաց, որոշ հիմնարկներում, այդ թվում` դպրոցներում, ղեկավարները «վերաբերմունք» են պահանջում: Տ. Սարգսյանը երեկ […]
««Բիզնեսի համար ավելի բարենպաստ եւ թափանցիկ միջավայր ստեղծել, միաժամանակ` չթուլացնել հսկողությունը», առաջնորդվելով այս սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն վերջին տարիների հետեւողական բարեփոխումներով զգալի առաջընթաց է արձանագրել մաքսային համակարգի` ընթացակարգերի պարզեցումից մինչեւ ձեւակերպումների ժամանակի կրճատման գործընթացներում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող` եվրոպական եւ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են Միջազգային ճանապարհային […]
ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մասին շատ են խոսում։ Սակայն խոսում են հիմնականում երկու դեպքում. երբ խոսքը վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կամ՝ երբ ղարաբաղա-ադրբեջանագծի սահմանին միջադեպեր են արձանագրվում։Անգամ այս օրերին, երբ ԼՂՀ-ում ընթանում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, շատ քիչ տեղեկատվություն է հասնում Հայաստան, ավելի ճիշտ` ուշադրության արժանանում Հայաստանում։ Հայաստանում շատ քչերը գիտեն, թե ինչ է […]
Օրեր առաջ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված 35-ամյա ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանը մահացավ… Թեեւ նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն, միեւնույն է, նա դեռ ողջ էր: Եվ բոլորս օրվա լրահոսից նախեւառաջ ակնկալում էինք Վահեի առողջության մասին լուրը: Քանի դեռ նրա սիրտը բաբախում էր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բժշկից բոլորս սպասում էինք […]
Առանձին սահմանվել են նաեւ այլ լարումների (0.4 կվ, 6 կվ, 35-110 կվ) միացման ժամկետները:
Վաղուց հասունացած է մայրաքաղաքի կենտրոնում ունենալ երկրի ղեկավարների և մի քանի օլիգարխների մտերմիկ զրույցը հավերժացնող քանդակը: Դա կլինի ինտերակտիվ կոթող. մարդկային հերթը դեպի այդ հուշակոթող կձգվի ոչ թե օրացույցի այս կամ այն օրը: Այն տարվա 365 օրը պատված կլինի թարմ ծաղիկներով…
Դիակներից բացի, ծովի հատակից դուրս է բերվել նաև կործանված ինքնաթիռին պատկանող 30 բեկոր:
Կառավարությունն ավանդույթը փոխեց: Հինգշաբթի օրվա փոխարեն` հերթական նիստը չորեքշաբթի անցկացրեց: Բայց դա որեւէ ազդեցություն չունեցավ ու ոչնչի վրա չազդեց: Համարյա չազդեց: Չհաշված այն փաստը, որ վարչապետն ու արդարադատության նախարարն իրար չհասկացան: Էլեկտրոնային մամուլը շտապեց հայտարարել, որ նրանք մի փոքր վիճել են: Պատճառը նոտարական գրասենյակների գործունեությունն է: Վարչապետը զայրացած հայտարարել էր, որ «մենք չենք կարող հանգիստ […]
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայկական բանակի սպա Վահե Ավետյանի նկատմամբ կատարված դաժանությունը, երիտասարդ բժշկի մահը, ապա Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը, դրան հետեւած արձագանքներն ու գնահատականները վկայում են Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտի անառողջության, վտանգավոր աստիճանի անառողջ լինելու մասին: Ընդ որում, եթե նույնիսկ ողբերգական դեպքերի առիթով հասարակությունը, հանրային միավորները առնվազն մեկ քայլ առաջ […]
ՀՀ Հանրային խորհրդի երեկվա նիստում քննարկվեցին փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` վերջին 2-3 տարիների ընթացքում բիզնես միջավայրում նկատելի է «իրական առաջխաղացում»: Վերջին ժամանակներում ՀՀ Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը հռչակել է գերակա ուղղություն եւ ըստ իշխանության ներկայացուցիչների` արվում է ամեն ինչ այդ ճյուղը զարգացնելու եւ […]
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
– ՀՅԴ գերագույն ժողովին նախորդած կուսակցական միջոցառումների ժամանակ դժգոհություններ ու քննադատություններ են հնչել ձեր կուսակցության ղեկավարների նկատմամբ: Ո՞րն է այդ դժգոհոության պատճառը, եւ ի՞նչ քննարկումներ են ընթանում: – Նման քննարկումներ միշտ էլ եղել են մեծ ժողովներից առաջ, պարզապես մեր հասարակությունը սովոր չի տեսնել ներքին ժողովրդավարական չափանիշներով գործող կազմակերպություն: Որքան էլ մեր մասին խոսում են, թե […]
Երեկ առավոտյան ԱԺ-ի առջեւ մեկնարկեց ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնած բողոքի ակցիան, որի հիմնական պահանջն էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` որպես մեղադրյալ, ներգրավել հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, եւ նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր, […]
Այսօր հուլիսի 5-ն է, օր, որը պաշտոնապես ներառված է Հայաստանի Հանրապետության տոնացույցում` որպես Սահմանադրության օր: Այս տարի կառավարության որոշմամբ «Սահմանադրության տոնը» նշելու համար քաղաքացիներին ամբողջ չորս հանգստյան օր է նվիրվել: Սահմանադրության օրը կամ տոնը մեր տոնացույցի, թերեւս, ամենահակասական, նույնիսկ` ամենավիրավորական տոնն է: Որքան էլ տարօրինակ ու ցավալի հնչի, իրականում հուլիսի 5-ը պետք է նշել ոչ […]
Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` Սպայկա բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին Սպայկային, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր կնքելու, մթերել էին համապատասխան […]
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, թե իրենց կուսակցությունում դժգոհություն կա ղեկավար մարմինների նկատմամբ: Սակայն միաժամանակ ավելացրել է, որ դա ոչ թե դժգոհություն է, այլ բնական քննարկում: “Գերագույն ժողովում հիմնական հաշվետվությունը ներկայացնում է Գերագույն մարմինը, եւ բնական է, որ քննադատությունների թիրախն այդ մարմինն է: Ժողովը կավարտվի նրանով, […]
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Համաձայն ԱԺ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում Հ. Աբրահամյանը պետք է հրապարակի Ռ. Հայրապետյանի դիմումը, եւ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը ետ չվերցնի իր դիմումը, ապա կընդունվի որպես […]
“Ես կարծում եմ, որ սա մեր անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրողություն էր: Որեւէ մի դեպքի հետ համեմատել չի լինի, որովհետեւ մարդը գնացել է իր ժամանակն անցկացնելու, եւ սպասարկողը, ում նաեւ մարդը վճարում է, սպասարկելու փոխարեն` նրան ծեծում է մահվան աստիճան”,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով “Հարսնաքար” […]
Ավելի վաղ եւս տեղեկություններ էին հայտնվել, որ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արեւմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցությունների հավանական միավորմանը:
Այս տարվա ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի կազմում ձեւավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր խորհրդարանի աշխատակազմին հատկացրել է մոտ 22.5 միլիոն դրամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշենք, որ Ազգային ժողովում ձեւավորված նոր խմբակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքի (ՀԱԿ) խմբակցությունն է:
Ազգային ժողովում երեկ պատգամավորների հավաքվելու պատճառը թեեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի ելույթն էր, սակայն քննարկվող հիմնական թեման Հանրապետական խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էր: Հիշեցնենք, որ նա նախօրեին մանդատը վայր դրեց, քանի որ հունիսի 17-ին իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցներն եւ իր թիկնապահները դաժանորեն ծեծել էին զինվորական բժիշկ, մայոր Վահե […]
Ադրբեջանական հաքերների խումբը կայքէջին թողել է գրառում:
Մոսկվայում բացվել է ԵԱՀԿ ԽՎ 21-րդ ամենամյա նստաշրջանը, որն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հուլիսի 9-ը:
Գլխավոր գործոններից մեկը, որը կարող էր խոչընդոտել դրա իրականացմանը և ամերիկյան ռազմաբազայի ստեղծմանը, երկրի պարտավորություններն էին ՀԱՊԿ-ի առաջ:
«Ուկրաինայի տան» մոտ հավաքված ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են չստորագրել օրենքը:
Տրամաբանորեն, եթե ԱԺ հաջորդ նիստը անցկացվելու է սեպտեմբերի 10-ին, և եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն այդ ժամանակ հրապարակվի, ապա կընդունվի սեպտեմբերի 25-ից հետո:
2010 թվականի սեպտեմբերի 22-ին` ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդունումից հետո, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հրամանագրով արգելել էր Իրանին ցանկացած զինամթերքի մատակարարումը: