Ուզբեկստանը դառնում է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը

Մոտ ապագայում նախատեսված է ԱՄՆ Պետդեպի և Կոնգրեսի ներկայացուցիչներից բաղկացած մեծ պատվիրակության այցը Ուզբեկստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական trend.az-ը:
Երկու բավական հաջող այցերը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Ուզբեկստան կատարած, և Ուզբեկստանի խորհրդարանի պատվիրակության պատասխան այցը պարբերաբար լուսաբանվում են մամուլում:
Այս ամիս Ուզբեկստանում տեղի է ունեցել General Motors-ի նոր գործարանի բացումը, իսկ անցած ամիս Տաշքենդի օդանավակայանում նոր մոդելի Boeing Dreamliner-ի վայրէջքը վկայում է օդային հաղորդակցության ոլորտում տնտեսական հարաբերությունների ընդլյանման և անգամ օդային հաղորդակցության ուղիների ընդլայնման մասին:
Նախատեսվում է, որ Տաշքենդում կայանալիք հանդիպմանը ԱՄՆ ռազմական ու դիվանագիտական ղեկավարության հետ կքննարկվեն Իրանին, Աֆղանստանի օպերացիային, Ուզբեկստանի տարածքում ռազմաբազաների ստեղծմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ-ը վաղուց էր ծրագրում Ուզբեկստանի հետ ռազմական համագործակցության` ելնելով երկրի ռազմավարական ու աշխարհագրական դիրքից:
Գլխավոր գործոններից մեկը, որը կարող էր խոչընդոտել դրա իրականացմանը և ամերիկյան ռազմաբազայի ստեղծմանը, երկրի պարտավորություններն էին ՀԱՊԿ-ի առաջ: Վերջերս Ուզբեկստանը հայտարարեց, որ դադարեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս