Դիմումը ներկայացրել է

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Համաձայն ԱԺ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում Հ. Աբրահամյանը պետք է հրապարակի Ռ. Հայրապետյանի դիմումը, եւ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը ետ չվերցնի իր դիմումը, ապա կընդունվի որպես ի գիտություն: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացրել էր, որ պատրաստվում է վայր դնել իր մանդատը` հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկ Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու պատճառով, ինչի հետեւանքով Վ. Ավետյանը հունիսի 29-ին մահացել էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031