Ապաթուրայ. ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին

ՆԱՏՕ-ն մտահոգ է հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությամբ. Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև խաղաղություն հաստատվի: ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղությանն ու անվտանգության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին հարցին, Ապաթուրայը հայտարարել է, որ օրակարգում նման հարց չկա: «Մենք շարունակելու ենք համագործակցել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի զինվորականները ակտիվ մասնակցություն ունեն Աֆղանստանում ռազմական գործողություններին: Մենք գնահատում ենք դա»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031