Թուրք օդաչուների դիակները դուրս են բերվել Միջերկրական ծովից

Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Միջերկրական ծովից դուրս են բերվել թուրք օդաչուներ Գյոքհան Էրթանի և Հասան Հուսեյնի դիակները: Նրանց վարած F-4 ինքնաթիռը հունիսի 22-ին թռել էր Մալաթիայի բազայից և մեկուկես ժամ անց Միջերկրական ծովում խփվել Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
Օդաչուների դիակները հայտնաբերվել էին երեկ սիրիական ափից 8.6 մղոն հեռավորության վրա: Այսօր դրանք դուրս են բերվել և ուղարկվել Մալաթիա: Դիակներից բացի, ծովի հատակից դուրս է բերվել նաև կործանված ինքնաթիռին պատկանող 30 բեկոր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031