
էլեկտրական ցանցին նոր սպառողների միանալու ժամկետները կրճատվեցին

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր սպառողների (կամ վերակառուցման տակ գտնվող համակարգերի) էլեկտրական ցանցերին միանալու նոր ժամկետներ: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
Ըստ այդմ` 220 վոլտ լարման սպառողները պարզեցված միացման դեպքում էլեկտրական ցանցին կմիանան առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում` նախկին 30 օրացուցային օրվա համեմատ: Դրանից 10 աշխատանքային օր նախատեսվում է մատակարարման պայմանագիր կնքելու, իսկ 10 օր` միացման պայմանագիր կնքելու համար:
Մնացած դեպքերի համար (220 վոլտ միացում) սահմանվել է 50 աշխատանքային օր ժամկետ` նախկին 90 օրվա համեմատ:
Առանձին սահմանվել են նաեւ այլ լարումների (0.4 կվ, 6 կվ, 35-110 կվ) միացման ժամկետները: