Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին՝ երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով ևս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը:
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 24-ը: Նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից Արման Խաչատրյանը պաշտպան չուներ:
Այսօր ԱԺ-ում շարունակվել է ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը: Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում առողջապահության ոլորտում պետական ծրագրերի ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են խախտումներ և թերություններ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Հայաստանում գործում է ոչ այնքան՝ պետական կառավարման, որքան՝ իշխանական համակարգ, որի և պետության շահերը ոչ միայն հաճախ չեն համընկնում, այլ հակառակը` ավելի հաճախ հակադրվում են:«Պետության վախճանի» մասին վկայող օրինակները կարելի է շարունակել, սակայն դրանից պատկերն ընդամենն ավելի տխուր կդառնա: Անկախ ամեն ինչից, սակայն, դա այն եզակի խոստումներից է, որը, փաստորեն, Տ. Սարգսյանին հաջողվել է իրագործել:
Յանուշ Մարտոնին նշել է, որ Հունգարիան իր կամքից անկախ ներքաշվել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
Շ. Քոչարյանը նշեց, որ արձանագրությունը կոչված է հստակեցնելու այն մեխանիզմները, որով անդամ պետությունները համաձայնություն են տալիս որևէ անդամ պետությանը, որ վերջինս իր տարածքում տեղակայի այլ, անգամ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
Թեև գնումների ոլորտում կատարվում են որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ:
Ինչպես կասեր ավագ գործընկերներիցս մեկը` տնտեսական շաբաթն ակտիվ է սկսվել: Իսկ ակտիվությունն ապահովել է Վերահսկիչ պալատը` 2011թ. իր հաշվետվությամբ, որում առանձին տեղ է գրավում շինարարության ոլորտը:
Տուժող կողմի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը հայտարարել են, որ բոյկոտում են նիստը` պատճառաբանելով որ նիստին եկել են քաղաքացիական հագուստով անծանոթ անձինք:
Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ iOS 6 բջջային օպերացիոն համակարգը կթողարկվի սեպտեմբերի 19-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Նորությունը կարող են տեղադրել 2-րդ և 3-րդ սերնդի iPad-ի, iPhone 3GS սմարթֆոնների, iPhone 4 և iPhone 4S-ի , ինչպես նաև 4-րդ սերնդի iPod touch նվագարկիչների օգտատերերը:
Իշխանությունը ապուրը բաժանելու խնդիր ունի, և այդ իմաստով նայում է, թե ով ավելի շատ կպոկի, ով ավելի խորամանկ բան կասի, ով ինչ պրոցես կյանքի կկոչի, սակայն իրենը պոկելու խնդիր ունի: Խորքային հարցի հիմքում դրված է մեկ խնդիր` կարելի՞ է արդյոք կյանքի կոչել մի գործընթաց, որ ամբողջականացնի ժողովրդին և բերի նրան ճշգրիտ հոգեվիճակի: Այդ ժամանակ ժողովրդի պոտենցիալը հարյուրապատիկ մեծանում է:
«Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ձեռք չի տալիս շատերին, և այդ շատերի թվում, ցավոք, մարդիկ ու կառույցներ են, որոնք խրախուսում են Հայաստանի կապիտալի արտահանումը դուրս: Մեր առջև կանգնում է նոր ժողովրդագրական մարտահրավեր՝ աշխատաշուկայի այսպիսի անմխիթար պայմաններում էլ, եթե հայ կանայք էլ որոշեն երեխա ունենալու իրենց ցանկությունը հետաձգել՝ սա բերելու է նոր ժողովրդագրական բացասական իրավիճակի առաջացմանը»,- հայտարարեց Ա. Մինասյանը:
Իտալական «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Դևի Կլասենի նկատմամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի 2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1969 թ. ծնված Ռուբեն […]
Այսօր «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի փաստաբանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 4.650.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407,5 դրամով և վաճառվում է 409-411 դրամով:
Հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների և կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները:
Հայ համայնքը նաև նամակ է ուղարկել Ուկրաինայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բայերին, ինչպես նաև Ուկրաինայում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Յանոշ Կոլարին:
Հայտնի շոտլանդացի մասնագետ, «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը մրցանակ է ստացել ՈւԵՖԱ-ից միջազգային ասպարեզում 100-ից ավել հանդիպում անցկացնելու համար:
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը: Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը:
Նրա խոսքով, իր առողջական վիճակն անհամատեղելի էր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի հետ: «Թաղապետի աշխատանքը շատ ծանր է, և համեմատելի չէ այլ աշխատանքի հետ»,- ասելէ Քոթանջյանը` հավելելով, որ արդեն այսօրվանից նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով:
Մեր կառավարությունը յոթ երգ գիտի, կասեր Վազգեն Սարգսյանը, յոթն էլ բանկերի մասին: Ե՞րբ են դրանք հասկանալու, որ բանկերը բանկային գործունեության համար են: Վերջին տասը տարիներին նրանց են տրվել ֆոնդային բորսայի ապահովագրության կառավարման գործառույթները: Նրանք անում են ամեն ինչ, բացի իրենց հիմնական տնտեսական գործից՝ երկրի տնտեսության զարգացման ֆինանսավորումից:
Քանի որ միջադեպն իրոք որ ցնցող էր, կարծիքների լայն սպեկտր գոյություն ունի: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կհանդարտվի, և, ինձ թվում է` նախկին ձևաչափով բանակցությունները կշարունակվեն: Ճիշտ է, թվում է, թե շրջադարձ տեղի ունեցավ, Ադրբեջանը, փաստորեն, ընտրեց ռազմական ճանապարհը, բայց այդ երկրի ղեկավարությունն այդչափ կարճատես չէ, որպեսզի գնա ռազմական դիմակայության ճանապարհով:
«Ինչքա՞ն կարելի է բռնաբարել ՀՆԱ-ի ցուցանիշը: Այս տարի 6,6 % աճից երկու և ավել տոկոսն այդ մեծ ապահովագրության փաթեթն է, որտեղ ծախս չկա, էն մնացած չորս տոկոսն էլ հանքերն են, որտեղ անտառ են կտրել, և գյուղնախարարության սուտ թվերը՝ երկու անգամ չափազանցված: Արտադրանք չենք արտադրում: Եթե մենք ՀՆԱ-ի 6,6% աճ ունեցանք, ժողովուրդը չի փախնի 3%-անոց աճ ունեցող երկիր»:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Բավարար հումորի մակարդակ ունենալու դեպքում մեր Ազգային ժողովը 2013-ի բյուջեում կարող է ուղիղ 16 անգամ կրճատել Վերահսկիչ պալատի ֆինանսավորումը: Դրանից պետական կառավարման արդյունավետությունը մեր երկրում հաստատ չի տուժի:
«Մարդիկ, ովքեր փողոցներում պախկված են քայլում կամ ուղղակի մանկության, կյանքի հարվածները չեն հաղթահարել: Հավանաբար, փոքր տարիքում նրանց քթին հարվածել են, արյուն է եկել, ու առ այսօր չեն կարողանում հակահարված տալ, հանգստանալ: Նրանք թերարժեքության բարդույթով ապրող մարդիկ են, որոնք չեն ադապտացվում հասարակական կյանքին»:
Վիրավորին տեղափոխել են տուն, և միայն հաջորդ օրը Գրիգորյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է: Իսկ բժիշկները հեռացրել են նրա ամորձին:
Իմ երգերը հիմնականում վերաբերում են մարդկային վիճակին: Հիմնականում երգում եմ այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ, մեզ հետ: