ՀԱԿ. Ընդդիմությանն ու հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ են պահում
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես ընդդիմությանն ու լայն հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ պահելուն ուղղված քաղաքականության հերթական աղաղակող դրսևորում: Չխորշելով օրենքի կոպտագույն խախտումներից, իշխանություններն անում են ամեն ինչ, որ հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն չստանա Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում տեղ գտած կարեւորագույն իրադարձությունների մասին:
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ գործող ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել 2012թ. սեպտեմբերի 12-ի խորհրդարանական հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին համապատասխան ամբողջությամբ համահանրապետական հեռուստատեսային եթեր հեռարձակելու, և հետագա հայտարարությունների եւ հարցուպատասխանների բնականոն և ամբողջական հեռարձակումը հեռուստաեթերում ապահովելու համար»:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն