Ինչքա՞ն կարելի է բռնաբարել ՀՆԱ-ի ցուցանիշը
Կառավարության կողմից ներկայացրած ԱԺ ներկայացված «Կուտակային կենսաթոշակների բարեփոխումների մասին» օրինագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը կոչ արեց Հանրապետական կուսակցության անդամներին՝ հրաժարվել այդ բարեփոխումների փաթեթից:
«ՀՀ կառավարության կողմից այս կարգով առաջարկվող ռեֆորմները` ԱՊՊԱ, այս տարի ներկայացված սոցիալական ապահովության փաթեթ, և այլն, կառավարությանն այսօր թույլ են տալիս ապահովել ՀՆԱ-ի փուչիկային աճ: Այսօրվա կառավարությունը չի մտածում, թե ի՞նչ կլինի քսան տարի հետո: Օրինակ, իմ լավ բարեկամ Հերմինե Նաղդալյանը, որին ճանաչում եմ երեսուն տարի՝ կոոպերատիվ շարժման ակտիվ ներկայացուցիչ էր, իրենք հայտարարում են, թե մենք ՀՆԱ-ի 6,6% աճ ենք ունեցել: Ես ինձ մեղավոր եմ համարում, և ուզում եմ տիկին Նաղդալյանին ասել՝ տիկին Նաղդալյան, մեզ մոտ է արդեն Ֆինանսների նախարարության հաշվետվությունը, երբ որ ԱՊՊԱ-ն մտավ, ուրեմն՝ մինչ այդ ՀՆԱ չկար, բայց հետո մեր աշխատավարձը մտավ ՀՆԱ, մի հատ այդ ֆոնդերի գումարը մտավ ՀՆԱ, մի հատ էլ էն ժամանակ մենք գնում էինք, մեքենան էինք խփում, սարքում էինք՝ հիմա մի հատ էլ դա մտավ ՀՆԱ, ու հիմա ստացվում է անցյալ տարվա 4,6%-ից 1,%-ն՝ ԱՊՊԱ-ն է: Ուզո՞ւմ եք էդպիսի փուչիկային աճեր: Ունեցեք»:
Հ. Բագրատյանը նաև հավելեց. «Ինչքա՞ն կարելի է բռնաբարել ՀՆԱ-ի ցուցանիշը: Այս տարի 6,6 % աճից երկու և ավել տոկոսն այդ մեծ ապահովագրության փաթեթն է, որտեղ ծախս չկա, էն մնացած չորս տոկոսն էլ հանքերն են, որտեղ անտառ են կտրել, և գյուղնախարարության սուտ թվերը՝ երկու անգամ չափազանցված: Արտադրանք չենք արտադրում: Եթե մենք ՀՆԱ-ի 6,6% աճ ունեցանք, ժողովուրդը չի փախնի 3%-անոց աճ ունեցող երկիր»: