Բաժիններ՝

Դալգլիշը մրցանակ է ստացել ՈւԵՖԱ-ից

Հայտնի շոտլանդացի մասնագետ, «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը մրցանակ է ստացել ՈւԵՖԱ-ից միջազգային ասպարեզում 100-ից ավել հանդիպում անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

51-ամյա մասնագետին հուշանվեր և հատուկ գլխարկ է հանձնվել Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Շոտլանդիա – Մակեդոնիա խաղից առաջ:

Նշենք, որ Դալգլիշը 1971-1986թթ.-ի ընթացքում 102 հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի հավաքականի կազմում՝ կրկնելով թիմի լավագույն ռմբարկու Դենիս Լոուի արդյունավետության ռեկորդը՝ 30 գոլ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս