Կառավարությունը յոթ երգ գիտի, յոթն էլ բանկերի մասին

Այսօր ԱԺ-ում Կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների բարեփոխումների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաև բանկերի գործունեությանը:

«Հետաքրքիր է, որ այս նոր փոփոխություններով` դեպի կենսաթոշակային կառավարման գործ, կառավարությունը կանաչ ճանապարհ է բացում բանկերին: Մեր կառավարությունը յոթ երգ գիտի, կասեր Վազգեն Սարգսյանը, յոթն էլ բանկերի մասին: Ե՞րբ են դրանք հասկանալու, որ բանկերը բանկային գործունեության համար են: Վերջին տասը տարիներին նրանց են տրվել ֆոնդային բորսայի ապահովագրության կառավարման գործառույթները: Նրանք անում են ամեն ինչ, բացի իրենց հիմնական տնտեսական գործից՝ երկրի տնտեսության զարգացման ֆինանսավորումից: Վերջին տարիներին,օրինակ, սղաճը պակասել է չորս անգամ. ամեն օր կառավարությունը գլուխ է գովում այս մասին, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վեց տոկոսից դարձել է ութ տոկոս: Թվում է, թե կառավարությունը մտածում է միայն այն մասին, թե ինչպես եկամուտներ գեներացնի բանկերի համար: Տեղին է այստեղ հիշել ոջիլների անեկդոտը, որ այս պահին այդ կենսաբանական ֆունկցիան կատարում են հայկական բանկերը»:

Տեսանյութեր

Լրահոս