
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց

«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 24-ը: Նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից Արման Խաչատրյանը պաշտպան չուներ:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ` նրան ժամանակ է տրամադրվել` որևէ պաշտպան ներգրավելու համար: