«Այս պահին, եթե կուզեք, Սերժ Սարգսյանի գործոնը ոչ թե սատարումից է կախված, այլ իր կատարած աշխատանքից: Նա մեր ամբողջ ժամանակաշրջանի մարդկանցից մեկն է` եթե ոչ առաջինը, և ինքն իր վարկանիշը` և՛ ներսում, և՛ դրսում, ապահովել է: Առավել ևս, ասեմ, որ, եթե Հանրապետականն էլ է սատարում այսօրվա իրավիճակում, եթե աղյուսակի վերածենք, Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի, ավելի բարձր է, քան հենց ՀՀԿ-ինը: Էնպես որ, էդ սատարման խառնիճաղանջ երևույթները, կարծում եմ` գործոն է ինչ-որ ձևով ակտիվացնելու»,- ասել է նա:
«ԲՀԿ-ի համար ընդդիմության հետ տարվող խաղն ինքնանպատակ չէ. նրանք ցանկանում են ընդդիմությանը որպես գործիք բանեցնելով` ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա` ՀՀ նախագահից օգուտներ պոկելու նպատակով, ինչպես արեցին դա ՏԻՄ ընտրություններում: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին օգտագործում է որպես լծակ` ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից օգուտներ քաղելու համար»:
Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, եւ այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:
Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն մենք առաջին հերթին խաղում ենք շախմատ և աշխատում ենք մեր գործում հասնել մեր նպատակին: Շատ է լարվածությունը. մեկ շախմատային խաղը միջինը 40-45 քայլ է, և յուրաքանչյուր քայլը լուրջ որոշում է: Պատկերացրեք` մի քանի ժամվա ընթացքում պետք է ճշգրիտ որոշումներ ընդունեք: Դա շատ բարդ է:
Սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103 մլն 430 հազար 446 ԱՄՆ դոլար 410.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 114 մլն 233 հազար 536 ԱՄՆ դոլար 411.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 550 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 5,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 410.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 643 հազար 352 եվրո 525.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 11 մլն 584 հազար 873 527.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 872 մլն 318 հազար 821 ՌԴ ռուբլի 12.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 79 մլն 004 հազար 220 ՌԴ ռուբլի 13.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` օրեր առաջ իրենք ստացել են ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի պատասխանը:
Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսը ստեղծվել է 2002թ.: Հայաստանը միջազգային ալյանսին միացել է 2005-ին: Ալյանսին միացած են 19 վիրտուալ աստղադիտարանային ծրագրեր` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Չինաստանից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Իտալիայից, Ռուսաստանից և այլն: Վիրտուալ աստղադիտարանը հնարավորություն է ընձեռում աստղագետներին` աստղագիտական հետազոտություններ իրականացնել ինտերնետի միջոցով: Ծրագրի շնորհիվ` արդեն կարևոր չէ, թե որտեղ է գտնվում աստղագետը` […]
«Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման եւ հետադարձ քայլեր կատարելու տխուր եւ երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների եւ հետագա ապօրինի քայլերի»:
Ցավերը նվազեցնում է անուշադրի սպիրտը։ Այտուցն իջեցնելու համար օգտագործեք թրջած կերակրի սոդան (1։1) կամ ակտիվացված ածուխի փոշին։
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, ով նաև հանդիսանում է «Թերեք» ակումբի նախագահը, թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սանկտ Պետերբուրգում «Զենիթի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակի վերաբերյալ:
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կանադան մտահոգված է Ռամիլ Սաֆարովի գործով վերջին զարգացումների, մասնավորապես՝ նրան ներում շնորհելու և այն ոչ ողջունելի հակասության առիթով, որի պատճառ դարձավ այդ ներումը:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Հորթընը հետաքրքրվել է, թե այդ ծրագիրն ինչքանով կարող է նպաստել Հայաստանի տնտեսական աճին:
Բախման հետևանքով սպանվել է մեկ գյուղական պահապան, ինչպես նաև վիրավորվել է 6 զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ` բախման ժամանակ իրենց հաջողվել է վնասազերծել 10 PKK-ականի:
«Մենք չենք կարող և չենք ճնշի ինքնարտահայտվելու ազատությունն այս երկրում», – նույն առիթով Politico հրատարակությանն ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Հիշեցնենք, որ Պաղեստինի բյուջեի երկու երրորդը ձևավորվում է արաբական և արևմտյան պետությունների օգնությամբ:
Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի 300 DD 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Աղվան Ավագյան) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել երկու ոլորանների միջև՝ ծառերի մեջ:
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը` Ազիմի գլխավորությամբ, Չինաստան է մեկնում Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության չինական ժողովրդական հանրության հրավերով:
«Չելսիի» բժշկական ծառայությունն անկարող է որոշում կայացնել թիմի դարպասապահ Պետր Չեխի վնասվածքի վերաբերյալ:
Զորավարժություններին կմասնակցի մոտ երկու հազ. մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Ի պատիվ զորավարժությունների բացման` դեսանտայինները զորավարժարանի վրանային ճամբարի տարածքում պաշտոնական բացման արարողության տրիբունայի առջեւ պարաշյուտիստների դասակի ցուցադրական վայրէջք կիրականացնեն` պարաշյուտային ակրոբատիկայի տարրերի կիրառմամբ:
Մադրիդի «Ռեալի» պաշպան Սերխիո Ռամոսը շատ հպարտ է, որ հանդես է գալիս աշխարհի լավագույն թիմերից մեկում:
Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովը Ռուսաստանի ԱԷԿ-ի կառուցումը դադարեցնելու համար փոխհատուցման պահանջն անվանել է «դավաճանական»: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ նախագահ Պուտինը չգիտի այս մասին: Եթե գիտի` նրան դուր չի գա նոյեմբերի 9-ին Բուլղարիայում մեր ընդունելությունը»,- ասել է նա:
Ցուցարարները զոհվել են ԱՄՆ դեսպանատունը գրոհելու փորձ իրականացնելիս: Հաղորդվում է բազմաթիվ այրված ավտոմեքենաների, ինչպես նաև վանդալիզմի ակտերի մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ մտադիր է աշխատել թիմի պաշտպանական գործողությունների վրա:
Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին ու Լ. Տեր-Պետրոսյանին, ապա նրանք որոշակի իմաստով բախտակիցներ են, քանի որ հասկանում են, որ այս ընտրափուլը կլինի իրենց վերջին շանսը` վերադառանալու պետության ակտիվ կառավարան դերակատարությանը: Սա պայմանավորված է նրանով, որ այս ընրությունները կատարվելու են ներկայի ու անցյալի միջև: Անցյալը ներկայանում է առաջին և երկրորդ նախագահների տեսքով, իսկ ներկան` գործող նախագահի:
« Ես ոչինչ չեմ կարող բացառել մի իրավիճակում, երբ խորհրդարանի ղեկավարը, ով պետք է լինի N1 հրապարակային գործիչը, հայտարարում է, որ միջին կարգի բիզնեսմեն լինելն ավելի դժվար է, քան` քաղաքական գործիչ: Երբ նման կարծիք է հայտարարվում անեմաբարձր ամբիոնից, ապա ցանկացած մեկին այսօր կարելի է պատկերացնել վարչապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վարչապետ նշանակվելուն, ես թերահավատորեն եմ մոտենում այս տարբերակին, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ հանգամանքում Քոչարյանին վարչապետ կնշանակի»:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին հրավիրած նիստում ամփոփել է սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները: Հանձնաժողովի վերջնական ամփոփ տվյալների համաձայն` Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ:
Այսօր Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված հանցագործ Ռամիլ Սաֆարովին խնդրին։
Բացառված չէ, որ առաջիկայում Միսակ Բալասանյանն այցելի նախագահական նստավայր, ու հետո հայտնի դառնա, որ նախագահ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է առաջադրվել: Գուցե անգամ առաջարկի անդամագրվել ԲՀԿ-ին: Որպեսզի նրա հաղթանակը պատգամավորի ընտրություններում Վարդան Օսկանյանին հնարավորություն տա արձանագրել հերթական նվաճումը` կուսակցական մենաշնորհի դեմ պայքարում:
Այս շաբաթվա սկզբին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ազատման վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառաբանություն չներկայացվեց: 168.am-ի տեղեկություններով, իրականում Ա. Փայտյանի պաշտոնանկությունը կապվ