
iOS 6 բջջային օպերացիոն համակարգը թողարկման օրն արդեն հայտնի է

Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ iOS 6 բջջային օպերացիոն համակարգը կթողարկվի սեպտեմբերի 19-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Նորությունը կարող են տեղադրել 2-րդ և 3-րդ սերնդի iPad-ի, iPhone 3GS սմարթֆոնների, iPhone 4 և iPhone 4S-ի , ինչպես նաև 4-րդ սերնդի iPod touch նվագարկիչների օգտատերերը:
iOS 6 բջջային օպերացիոն համակարգում հաշվվում է ավելի քան 200 նորույթ, ներառյալ` Facebook-ի հետ համադրություն, 3D ռեժիմով նոր քարտեր և այլն:
Սեպտեմբերի 12-ին՝ iPhone 5 սմարթֆոնը շնորհանդեսի ժամանակ Apple-ը ներկայացրել է նաև iTunes-ի նոր տարբերակը և նոր սերնդի iPod nono և iPod touch նվագարկիչները: