Երբ մասնակիցներն արդեն ավարտել են մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը
Սերժ Սարգսյանը վարչապետի ու մյուսների հետ խոսում էր այնպիսի տոնով, որով խոսում են միայն աշխատասենյակներում, առանց ավելորդ մարդկանց ներկայության: Սակայն, ավելի հավանական է, որ այս դեպքում աշխատասենյակում Ս. Սարգսյանը վարչապետի ուսին թմփթմփացնելով՝ ասել է, որ հանուն «պետության շահի»՝ պետք է մի քիչ բարկանա, ինքն էլ պետք է «սթափվի» դրանից:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում դուբլ ձևակերպեց «Խետաֆեի» հետ խաղում, հերթական ռմբարկուական ռեկորդն է սահմանել, տեղեկացնում է AS-ը:
«Եկեք-գնանք դատարան, դուք էլ ամբողջով կանգնեք-ասեք` այ պարոն Այվազյան ջան, էս ի՞նչ ես արել»,- ասաց Վ. Այվազյանը: Իսկ հարցին, թե՝ գնալո՞ւ եք դատարան, վերջինս այսպես պատասխանեց. «Ո՞ւր… բա որ վիզա չտվեց ինձ ԱՄՆ-ը, կամ էն մնացած գնացողներին… Ո՞ւմ ձերբակալեն` ի՞նձ… Եթե մեղք եմ գործել, թող ձերբակալեն»:
Լավ կլիներ, որ երգչուհին շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանից համեստություն սովորեր, և պատեհ կամ անպատեհ առիթներով չասեր, թե ինքն է ամենալավը, կամ իր ձայնային հնարավորություններից քչերն ունեն:
Ժամը 20.52-ին կապ է հաստատվել արշավախմբի անդամներից Լևոն Մովսիսյանի հետ, ով հաստատել է, որ Ա. Ավետիսյանին ուղեկցում են ընկերների մոտ:
«Որևէ իրավական հետևանք ես այստեղ չեմ կարող տեսնել: Ի՞նչ վնաս եմ ես տվել, որ որևէ մեկն էլ կարծում է, թե էդքան գումարի հետ կապված ի՞նչ վնաս եմ ես տվել: Այդ վնասի փոխհատուցման հետ կապված` կարող է էդ բաժնետիրական ընկերության խաբված ավանդատուների վնասն է»:
Տուժածին տեղափոխել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել է սառնարանը, կահույքը, հատակը (35 քմ) և 2 դուռ:
42.962 անգամ դիտված YouTube-յան տեսահոլովակն արդեն հասցրել է արժանանալ ունկնդիրների բուռն արձագանքին: Տեսաերիզի տակ թողնված մի քանի տասնյակ գրառումները վկայում են այն մասին, որ աֆրոամերիկուհին հռչակ է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում և Հայաստանում, այլև Իսպանիայում, Գերմանիայում և Արմենչիկի արվեստը սիրող շատ այլ երկրների հանրության շրջանում:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ գյուղը մանկապարտեզ չունի, Լենուղի գյուղի գյուղապետ Գեղամ Ղազարյանը պատասխանեց. «Բյուջե չկա: Գյուղն ունի 28 մլն դրամ բյուջե, իսկ մանկապարտեզ սարքելու համար 15-20 մլն դրամ գումար է հարկավոր»: Նաև հավելեց. «ԱԺ ընտրությունների ժամանակ եկան, խոստացան, որ կօգնեն կառուցել, բայց այդպես էլ մնաց: ՄԱՊ-ն էր խոստացել օգնություն հատկացնել, բայց մասնագետները եկան-ասացին, որ շենքը վթարային է, և այն պետք է քանդվի և նորից կառուցվի: Շատ ծախսերի պատճառով, աշխատանքներն անգամ չսկսվեցին»:
Ճապոնական Kiyodo գործակալությունը հաղորդում է, որ 1000 ձկնորսական նավերից բաղկացած չինական նավատորմն այժմ շարժվում է Ճապոնիայի վերահսկղության տակ գտնվող կղզիներ՝ հաստատելու Պեկինի իրավունքները այդ տարածքի վրա: Ակնկալվում է, որ արդեն օրվա ընթացքում նավատորմը կարող է հասնել կղզիներ:
Ի դեպ, գովազդում չի նշվում iPhone 5-ի մի շարք նոր ֆունկցիաների մասին, ինչպիսիք են` FaceTime, iCloud ծրագրերը, ինտեգրումը iTunes-ին և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ Apple-Samsung «պատերազմը» դեռեւս շարունակվում է:
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտում մեկնարկել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ստեփանակերտում գիտաժողովի մասնակիցներին:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Հայաստանաբնակ եզդիները սեպտեմբերի 29-ից կունենան իրենց սրբավայրը: Սրբավայրը կառուցվել է Այղր լճի շրջակայքում, Ուկրաինայում ապրող եզդի մեծահարուսների կողմից կատարված ներդրումներով:
Մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, սակայն տուժածների մեծամասնությանը անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, նրանք կբուժվեն ամբուլատոր եղանակով:
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հերթական անգամ քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին «Սևիլյայի» հետ կայացած արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվելուց հետո:
Պեկին և Գուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր:
Քիշնևում միջոցառումը կազմակերպել են Ունիոնիստական միությունն ու «Գործողություն-2012» քաղաքացիական հարթակը, որը միավորում է ոչ կառավարական կազմակերպություններին ու քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս Մոլդովան Ռումինիայի հետ միավորելու օգտին:
Օլանդի և Ալիևի հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
I began my career by playing the piano. The Beatles played a great role as well. Their songs and their creativity affected me, and the Trapeze is where my big career started from.
««Ռոսնավթի» և «Գազպրոմի» բաժնետոմսերի դիվիդենտներից ստացվող պետական եկամուտները պետք է ոչ թե փոխանցվեն «Ռոսնավթգազի» հաշվին, այլ պետք է փոխանցվեն Ազգային բարեկեցության հիմնադրամ»,- այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Նրա խոսքով` այդ «բեմադրության» արդյունքում «ատկատների թվերը կաճեն, ու կսկսեն խոսել` ախպեր, գիտե՞ս` գողանալն ինչքան է դժվարացել»»: Ըստ ՆԺԿ նախագահի` «ախպերական» հարաբերությունները, «դու»-ով դիմելաձևը մտել է նույնիսկ կառավարություն, ինչը շատ բացասական է:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանի բաց նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին բանաձևը կասկած է առաջացնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) ու ԱԷՄԳ-ին իրենց երկրի անդամակցության նպատակահարմարության մասին:
«ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Le Parisien-ին տված հարցազրույցում խոսել է իր նպատակների մասին:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Սուդանի կառավարությունից խիստ կերպով պահանջել է ապահովել Գերմանիայի դեսպանատան անվտանգությունը:
We have numerously written that the main thing the government is sensitive about is statistics.
Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, Սիչուան նահանգի վարչական կենտրոն համարվող Չենդու քաղաքից 750 կմ հարավ-արևմուտք գտնվող Պանչժիխուա քաղաքի ածխահանքում: Վթարի պահին հանքում գտնվել է 154 հանքափոր:
Ռուս տիեզերագնացներ Գենադի Պադալկան, Սերգեյ Ռեյինն ու ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ջո Աքաբան վայրէջք են կատարել Ղազախստանի տափաստաններում` վաղ առավոտյան:
Այս դեպքի առիթով նրանք դիմել են ոստիկանություն, գրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, և պատրաստակամ են ցանկալի արդյունքի հասնելու համար շարունակել պայքարը ծառահատումների դեմ։