«Ստեղծված իրավիճակում ամենավատ վիճակում հայտնվել ենք մենք` Հունգարիայի հայերս: Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեինք, որոնք այժմ, ցավոք, հետաձգվել են: Մենք առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կայացրել է Հայաստանի նախագահը»,-նշել է Նիկողոս Հակոբյանը:
Սպառողը, նախքան որևէ ապրանք գնելը, պետք է ուշադրություն դարձնի նաև մակնշմանը` ծագման օրվան ու պիտանելիության ժամկետին. «Սրանից ավելի սպառողներին պետք չէ մտածել, քանի որ այդ դեպքում կյանքը կդառնա դժոխք` բառի բուն իմաստով»:
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է իր շարքերը համալրել «Բարսելոնայի» միանգամից երիտասարդ 3 խաղացողներով:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ նշեց, որ ինքը «մեծ առաքելությամբ» է եկել ասուլիսի, որպեսզի բոլորին հայտնի ճշմարտությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրել է մի վճիռ, որի համաձայն` բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի` […]
Ամենամեծ հետաքրքությունը ներկայացնում է Անգլիայի և Իսպանիայի չեմպիոնների՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև հանդիպումը, որը կկայանա Մադրիդում։
«Չնայած մայիսի 6-ի ընտրություններին ընտրվում էր ՀՀԿ-ն, բայց Ս.Սարգսյանը միայնակ էր գնում ելույթ ունենալու: «Ոչ ոք իր կողքը չպետք է կանգնի» իմաստով: Այժմ այդպիսի հարված ստացավ նաև կառավարությունը, և արդեն կարելի է ասել, փետրվարյան ընտրությունները Սերժ Սարգսյանի կողմից կլինեն մեկ մարդու ընտրություններ: Նա ոչ ոքի մոտ չի թողնելու, որ իրեն դարձնեն նախագահ»»:
Ավանդական մեդիայում կա որոշակի վստահություն, կան պրոֆեսիոնալ ստանդարտներ և աշխատակազմ, որոնք ճշտում են տեղեկատվությունը, և հենց դրա համար է, որ դու ընտրում ես նրանց տեղեկատվությունը: Դժվար է ասել, որ սոցիալական մեդիան կփոխարինի հաստատված լրատվական ընկերություններին, սակայն հաստատված լրատվական ընկերությունները ևս պետք է ավելի շատ մտածեն այն մասին, թե ինչ են իրենք անում:
Հայաստանն իր դիրքորոշումների մեջ մեղադրանքներն ուղղում է դեպի Հունգարիան, բայց կարծում եմ, որ պետք է դատապարտել Ադրբեջանի քայլը, ինչպես, ընդհանուր առմամբ, դա արծարծվեց այս բանաձևում: Փաստորեն, այս փաստաթուղթն ամբողջությամբ դատապարտում է Ալիևի քայլը:
Սիրում եմ թանկարժեք նվերներ: Այնպիսի նվեր, որը թանկարժեք կլինի ոչ միայն իր դրամային արժեքով, այլև թանկարժեք՝ այն իմաստով, որ ես այն կրեմ, օգտագործեմ, ինձ պետք լինի:
ՈւԵՖԱ-ն անցկացրել է հատուկ հետազոտություն և պարզել է, որ կատալոնական «Բարսելոնայի» կայքը լավագույնն է այս տարի Չեմպիոնների լիգային մասնակցող թիմերի կայքերի շրջանում։
Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին, իսկ այժմ ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը խոսել է վաղը մեկնարկող Չեմպիոնների լիգայի մասին:
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, ովքեր իր հայրենակից Կակային խաղաժամանակ չեն տրամադրում:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստորեն դատապարտել է 8 կանանց սպանությունը:
Ներկայումս ԵՄ-ը և Ադրբեջանն ինտենսիվորեն բանակցում են այդ հարցի շուրջ: Հետագայում պլանավորված է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների քաղաքացիների համար ամբողջովին վերացվելու է գործող վիզային ռեժիմը»:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները և այլք:
Այս պահի դրությամբ, հենց Facebook-ի տվյալներով, հայաստանցի օգտատերերի թիվը գերազանցում է 330 հազարը։
2012-2013թթ. նորաձև երևալու համար պետք է հագուստն ընտրել վառ կապույտի, զմրուխտի, վառ ոսկեգույնի, դեղինի կամ շոկոլադի երանգների մեջ: Այս ձմեռ ակտուալ են նաև բնական կամ արհեստական մորթուց պատրաստված հաստ վերնազգեստներն ու վերարկուները:
Նույնիսկ վիրավորական է, որ նա նման հայտարարություններ է անում, թե բնապահպանական կազմակերպություններն են այդ աղմուկ-աղաղակը բարձրացնում, մենք իրավունք չունե՞նք մեր մտահոգությունները հայտնել իշխանություններին: Իմ մտահոգությունն այն է, որ տվյալ տեղանքում նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվեն, քանի որ Կապան մատակարարվող խմելու ջրի 90%-ը, ջրահավաք ավազանը գտնվում է տվյալ տեղանքում:
Քիսինջերը նշել է, որ երբեք «արաբական գարունը» չի ընդունել այնպես, ինչպես որ այն գնահատում էին արևմտյան աշխարհի շատ հատվածներում: Օրինակ, շարունակել է նա, Եգիպտոսում ընտրողների 75 տոկոսը քվեարկել է «Մահմեդական եղբայրների» և արմատական իսլամիստների օգտին:
Հայաստանի Մ17 հավաքականը քիչ առաջ 0:7 հաշվով զիջեց Ճապոնիայի իրենց հասակակիցների ընտրանուն, որն ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սեպտեմբերի 11-17-ը:
Չի բացառվում, որ պայթյունից զոհվածների քանակը կարող է ավելանալ: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 50 հրշեջ մեքենաներ:
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ ՀՅԴ-ն ԼՂՀ-ում իշխանության մաս է կազմում, իսկ Հայաստանում` ընդդիմության, Ա. Շահբազյանը պատասխանեց, որ ինքն այդտեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում:
Ռեիսյանը նշել է, որ ողջունում է նրա այցը քրիստոնեական համայնքներ, նաեւ ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ Պապը աղոթել է Սիրիայի քրիստոնյաների համար: «Ոչ մի դեպքում այնպիսի բան չի կարող լինել, որ Հռոմի պապի այցը քննադատության ենթարկվի, ինչպես որ դա ներկայացրել է թուրքական մամուլը»:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ ըստ բժշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Քազեմեյնիի խոսքերով՝ մայրաքաղաքում անցկացվելու են պաշտպանական, անվտանգության և որոնողա-փրկարարական գծով գործողություններ. «Տվյալ զորավարժությունները պլանավորվել էին անցկացնել սեպտեմբերի 21-28-ը, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվել է:
«American Journal Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները պնդում են, որ մանկության շրջանում հաճախակի սթրեսները մեծացնում են հետագայում թմրանյութերից կախվածության մեջ ընկնելու հնարավորությունը: Քեմբրիջի համալսարանի գիտնականները նպատակ են ունեցել վեր հանել բոլոր այն պատճառները, որոնք հետագայում թմրամիջոցներից կախվածության կարող են հանգեցնել:
Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ մինչ նրան վրաերթի ենթարկելը, նշված վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ Ա. Ղազարյանը իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի 891 ՕՏ 64 համարանիշի ավտոմեքենան քշել էր իր հետ վիճաբանող անձանց վրա, որի ժամանակ էլ Ն. Սերգեյանը վրաերթի էր ենթարկվել և տեղում մահացել:
Ներկայում պարզվում են պայթյունի պատճառները, չի բացառվում ահաբեկչության վարկածը:
Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:
Հետազոտությունը նշում է, որ մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում 2300 միլիգրամ աղ է օգտագործում (1 թեյի գդալ): Երեխաները հաճախ գերազանցում են այս թիվը` օրվա ընթացքում օգտագործելով 3400 միլիգրամ աղ: Գիտնականները պարզել են, որ եթե ավելորդ քաշ ունեցող երեխաները օգտագործած աղի քանակն ավելացնում են 1000 միլիգրամով, ապա 74%-ով մեծանում է արյան բարձր ճնշում ունենալու հավանականությունը: Հետազոտությունն ընդգրկել է 8-18 տարեկան 6200 երեխայի: