Ֆեյսբուքում շարունակում են Սոնա Շահգելդյանին համեստության կոչեր անել

Ֆեյսբուքահայությունը շարունակում է քննադատել Սոնա Շահգելդյանին՝ անհամեստ լինելու համար: Սոնայի անվան շուրջ պտտվող խոսակցություններն այս անգամ վերաբերում էին ոչ թե երգչուհու լեզվի իմացություններին, այլ նրա անհամեստ լինելուն:

Ըստ ֆեյսբուքի օգտատերերի գրառումների` լավ կլիներ, որ երգչուհին շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանից համեստություն սովորեր, և պատեհ կամ  անպատեհ առիթներով չասեր, թե ինքն է ամենալավը, կամ իր ձայնային հնարավորություններից քչերն ունեն:

Հիշեցնենք, որ այս խոսակցությունները սկսվեցին հայ շախմատիստների՝ Երևան ժամանման օրը, երբ հաղորդավարուհին Լևոն Արոնյանին հարցրեց, թե նա իրեն լավագույն շախմատիստ համարո՞ւմ է:

Ի պատասխան այս հարցին, Լևոն Արոնյանն ասել էր, որ ինքը դեռևս սովորելու շատ բան ունի: Լևոն Արոնյանի՝ նման համեստ պատասխանից հետո ֆեյսբուքահայությունը սկսեց «հայ աստղերին» համեստության կոչեր անել:

Տեսանյութեր

Լրահոս