
Մեսսին նոր ռեկորդ է սահմանել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում դուբլ ձևակերպեց «Խետաֆեի» հետ խաղում, հերթական ռմբարկուական ռեկորդն է սահմանել, տեղեկացնում է AS-ը:
Արգենտինացին 2012թ. իր անվան դիմաց գրանցեց 61 գոլ (52-ն ակումբում, և 9-ը` Արգենտինայի հավաքականում):
Օրացույցային տարվա ընթացքում խփած գոլերի թվով նախկին ռեկորդը նորից իրեն էր պատկանում, որը նա սահմանել էր 2010թ.` խփելով 60 գոլ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը