Տիկնայք և պարոնայք, կարող եք ամուսնանալ տանը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս ՔԿԱԳ կատարելու դեպքերը և կարգը, որը հնարավորություն է տալիս ամուսնության պետական գրանցումը կատարել ՔԿԱԳ մարմնի գրասենյակից դուրս` համապատասխան վայրում` վճարելով 50 հազար դրամ։

Նշենք, որ հայկական միջավայրում «զագսից դուրս» ամուսնությունները նորություն չեն, և  վերջերս բավական մոդայիկ է դարձել այդ արարողությունը կազմակերպել առավել հանդիսավոր, հենց հարսանյաց սրահում։ Տարբերությունն այն էր, որ հավելյալ վճարվող գումարն այսուհետ կգնա ոչ թե «Զագսի վարիչի» գրպանը, այլ՝ պետական բյուջե։։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031