Բարսելոնան բողոքարկել է Բուսկետսի որակազրկումը
«Բարսելոնան» բողոքարկել է կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի որակազրկումը, ով կարմիր քարտ էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բեֆիկայի» հետ (2:0) հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն, դիտարկելով այն դրվագը, որում Բուսկետը հեռացվել էր խաղադաշտից «Բենֆիկայի» ավագ Մաքսի Պերեյրային հարվածելու համար, որակազրկել էր իսպանացուն 2 խաղով:
Եթե բողոքարկումը չբավարարվի, ապա «Բարսայի» կիսապաշտպանը ստիպված կլինի բաց թողել «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա երկու խաղերը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



