Բաժիններ՝

Մուսուլման ֆուտբոլիստները կարող են բոյկոտել Նյուքասլի նոր հովանավորին

Wonga վարկային ընկերության հետ նոր պայմանագիրը կարող է մեծ խնդիրներ պատճառել «Նյուքասլի» ղեկավարությանը: Հաջորդ մրցաշրջանից այն կդառնա թիմի տիտղոսային հովանավորը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել երկրպագուների շրջանում, քանի որ Wonga-ն բարձր տոկոսներով վարկեր է տրամադրում, ինչը բացասական է ընդունվում հասարակ մարդկանց կողմից:

Սակայն երկրպագուների դժգոհությունը միակ խնդիրը չէ: «Նյուքասլի» ղեկավարությունը կարող է ավելի լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ թիմի մուսուլման ֆուտբոլիստները, հնարավոր է, հրաժարվեն կրել այս մարզաշապիկը: Բանն այն է, որ շարիաթի օրենքները արգելում են մուսուլմաններին օգտվել վարկերից կամ տոկոսով գումար տալ ուրիշներին: Մտավախություն կա, որ Դեմբա Բան, Պապիս Սիսեն, Շեյկ Տիոտեն և Հաթեմ Բեն-Արֆան կհրաժարվեն կրել Wonga-ի տարբերանշանով մարզաշապիկները, որոնցով «Նյուքասլը» հանես կգա հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ ժամանակին իսպանական «Սևիլյայի» կազմում հանդես եկող Ֆրեդերիկ Կանուտեին թույլ էին տվել խաղալ թիմի մարզապաիկով, որի վրայից հանված էր 888.com բուքմեյքերական ընկերության գովազդը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս