Բաժիններ՝

Քիմիայի Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայտնի են դարձել քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրների անունները: Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան: Նրանք մրցանակը ստացել են կենդանի բջիջների ռեցեպտորների ուսումնասիրության համար:

Նշենք, որ մինչ այս շաբաթվա վերջ հայտնի կդառնա նաև գրականության, ինչպես նաև խաղաղության ոլորտի Նոբելյան մրցանակակիրը։

Տեղեկացնենք, որ Նոբելյան մրցանակը հանձնվում է 1901 թվականից: Մրցանակը տրվում է բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության, տնտեսագիտության և խաղաղության պահպանման ոլորտներում: Ավանդաբար մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031