Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով մեղադրյալների իրավապաշտպանները դատավորին ինքնաբացարկ են ներկայացրել

168.am-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ մեղադրյալների իրավապաշտպանները դատավորին ինքնաբացարկ են ներկայացրել: Նրանք հայտարարեցին, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում տուժող կողմի իրավահաջորդի փաստաբանին: Ըստ մեղադրյալների իրավապաշտպանների` Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանի նեկայացրած միջնորդությունը ներկայացվել է դատական կարգի խախտումով: Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանլ էլ դատարանում հայտարարեց, թե սա ոչ թե դատավարություն է, այլ շոու ծրագիր:

Փաստաբանները նշում են, որ դատավորը չի ապահովել հավասար մրցակցություն և եթե դատական ընթացքը շարունակվի նույնկերպ, ապա այն ինքնանպատակ կդառնա:

Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:

Կարդացեք նաև

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից ևանզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս