Բաժիններ՝

Գործարարներին առաջարկվող պայմաններն անհավասար են

«Կառավարությունն ունի որոշակի ծրագրեր, որոնցով փորձեր է անում խթանել արտահանումը, սակայն այդ գործողություններն այդքան էլ բավական չեն»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Կառավարությունը մի քանի ճյուղերում՝ 11 ճյուղում, փորձեց արդյունաբերական զարգացման և արտահանման ծրագրեր իրականացնել, քանզի արտահանումը միանգամից չի կրող զարգանալ: Արտահանման տեսակյունից՝ կառավարությունն իրականացնում է ևս մեկ դրական գործընթաց՝ կազմակերպում է վարկեր ստանալու գործընթացը, կամ նաև հետաձգում է ԱԱՀ-ի վճարումը մինչև 3 տարի տևողությամբ ներմուծվող մոդեռնիզացիայի դեպքում, քանզի այդպիսի ընկերությունները դառնում են ժամանակակից և առավել խնայողական ընկերություն են լինում: Դառնում են առավել մրցունակ: Պետությունն առավելությունը տվել է այն ընկերություններին, որոնք ի սկզբանե հայտարարել են, որ վարկը ստանալը կամ մոդեռնիզացիան իրականացնելը նպաստում է որակի կառավարմանը, որով և ապահովում են մրցունակությունը, քանի որ այդ ընկերություններն ունեն արտահանման կողմնորոշում»,- ասաց Մակարյանը:

Ըստ Գագիկ Մակարյանի, սակայն, կառավարության գերխնդիրը մնում է գործարար միջավայրի բարելավումը, մոնոպոլիայի վերացումը, կոռուպցիայի նվազեցումը, որպեսզի գոնե արտահանման պոտենցիալ ունեցող ընկերությունը, մինչև արտահանման գնալն արդեն իսկ հիմքեր ունենա այդ գործընթացի համար: «Հայաստանյան ներքին շուկան փոքր է: Եթե պետությունն օգնի ճնշումներին դիմանալ, այնուհետև արտահանել իր արտադրանքը, հավատացած եղեք, որ գործարարությունը Հայաստանում կզարգանա»,- հավելեց նա:

Այն հարցին, թե արդյոք նմանատիպ ճնշումները չե՞ն ստիպում գործարարներին իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստանի սահմաններից դուրս, Գ Մակարյանը պատասխանեց. «Իհարկե, դա հնարավոր է: Դա պայմանավորված է նրանով, որ պետական մի շարք չինովնիկներ ունեն իրենց բիզնեսները, անհավասար մրցակցային պայմաններ են առաջ գալիս: Բանկերի կողմից վարկերը տրամադրվում են ոչ բոլոր արժանավոր գործարարներին, իսկ գումարի կարիք ունեցող գործարարները ստիպված լքում են գործարար միջավայրը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս