Բաժիններ՝

Հայաստանի դեմ խաղում Իտալիայի մեկնարկային կազմը՝ ըստ Sport Mediaset-ի

Իտալիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել է թիմի մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղում, ինչպես հայտնում է Football Italia կայքը` հղում կատարելով Sport Mediaset-ին:

Աղբյուրի տվյալներով` Չեզարե Պրանդելիի սաները կխաղան 4-3-1-2 մարտավարությամբ: Եվրոպայի փոխչեմպիոնների հիմնական կազմն ունի հետևյալ տեսքը. Բուֆոն, Մաջո, Բոնուչի, Բարցալի, Կրիշիտո, Դե Ռոսի, Պիրլո, Մարկիզիո, Մոնտոլիվո, Օսվալդո, Բալոտելի:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21։00-ին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս