Բաժիններ՝

Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: 2004-ի նույն օրը Հայաստանի միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: Վերջինիս նպատակն է՝  ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքներից:

Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ Հայաստանի առողջապահության գերակա խնդիրներից մեկը:

2010-ին ՀՀ կառավարությունը հասատատել է «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը»: Այն նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակն է՝ պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Ծրագրի նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս