
Մարսը գրոհում է. The Sun-ը ծաղրել է Ռոնալդուին (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ այսօր արված հայտարարությունները դարձել են բրիտանական The Sun-ի ծաղրի առարկա։ Հիշեցնենք, որ պորոտուգալացի մասնագետն ասել էր հետևյալը․ ««Իսկական հանցագործություն կլինի, եթե Ռոնալդուն չստանա «Ոսկե գնդակը»: Շատ ավելի դժվար է լինել Կրիշտիանո, քան Լեո: Եթե Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ապա դա միայն այն պատճառով, որ Ռոնալդուն առհասարակ ուրիշ մոլորակից է»։
«Այլմոլորակային» թեմայով մի նկար անմիջապես հայտնվել է The Sun-ի էջերում, որտեղ Կրիշտիանո Ռոնալդուն ներկայացված է «Մարսը գրոհում է» ֆիլմի կերպարներից մեկի դերում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը