Ռունիին միայն ավտոմատի միջոցով է հնարավոր կանգնեցինել. Սան Մարինոյի հավաքականի մարզիչ
Սան Մարինոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպաոլո Մացան 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Անգլիայի հետ հանդիպումից առաջ ընգծել է, որ թիմի առջև նպատակ է դրել դառնալ մեկ գոլի հեղինակ: Նրա խոսքով՝ մրցակից թիմի ցանկացած խաղացող լուրջ խնդիր է լինելու իր թիմի համար:
«Սան Մարինոյի ֆուտբոլիստների և մարզիչների մեծամասնությունը սիրողական մակարդակի են: Իհարկե, լավ ենք հասկանում, որ Անգլիայի հետ խաղում անհնար է հաղթանակի հույս ունենալ, բայց նպատակ ունենք գոնե մեկ գոլի հեղինակ դառնալ:
Բոլորը հարցնում են, թե ինչպես կանգնեցնել Ռունիին: Կասեմ, որ դա միայն ավտոմատի միջոցով է հնարավոր: Իսկ եթե լուրջ, ապա նա լուրջ խնդիր կlini մեր հավաքականի համար», – Մացայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը