Բաժիններ՝

Միշտ խորհուրդ եմ հարցնում Զիդանից. Բենզեմա

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Champions Matchday-ին տված հարցազրույցում պատմել է իր կուռքերի, ինչպես նաև հետագա անելիքների մասին։

«Նպատակս միշտ մեկն է՝ աճելը։ հանդես եմ գալիս մեծագույն ակումբի կազմում և ինձ հարկավոր է կայուն խաղ ցուցադրել ցանկացած մրցաշրջանում, ինչպես նաև լավ հանդես գալ հավաքականի կազմում։ Չգիտեմ, թե ինչն է ինձ պակասում մեծ ֆուտբոլիստ դառնալու համար, սակայն ես ջանասիրաբար աշխատում եմ այդ ուղղությամբ և չեմ ցանկանում կանգ առնել։

Երբ ես «Ռեալ» եկա, հանդիպեցի Ռոնալդոյին։ Հետևում էի նրա խաղին մանկուց, նա ինձ համար կուռք էր։ Անխոս, նա պատմության մեջ լավագույներից մեկն է։ Ինձ համար նա լավագույն է, ինչպես Զիզուն։ Երբ ես հանդիպեցի նրան, և խոսեցի նրա հետ, անչափ երջանիկ էի, քանի որ դա երազանքս էր։

Միշտ խորհուրդ եմ հարցնում Զիդանից և նա մեծ խանդավառությամբ պատասխանում է ինձ։ Հույս ունեմ, որ մեր կարիերաները կտարբերվեն, իսկ հաջողությունները նույնը կլինեն»,- ասել է Բենզեման։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս