Բաժիններ՝

Թրամփը 3 օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեք օրով դադարեցնում է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը, քանի որ սպասում է առևտրային համաձայնագրի կնքման։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում օգոստոսի 18-ի երեկոյան:

«Ես երեք օրով կասեցրել եմ Կանադայից ստացվող ապրանքների համար 50% մաքսատուրքերի սահմանումը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղն առավոտյան՝ հաշվի առնելով, որ Կանադան և ԱՄՆ-ն փաստաթղթերի վերջնական հաստատման դեպքում կունենան գործարք», – հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Keystone XL նավթատարի նախագիծը, որը դադարեցվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, կարող է վերսկսվել։

Հուլիսին Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով լրացուցիչ 50% մաքսատուրքեր էին նախատեսվում Կանադայից ներմուծվող մի ամբողջ շարք ապրանքների նկատմամբ՝ գինուց մինչև հոկեյի մականներ և ցեմենտ։ Հրամանագրով նախատեսվում էր, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մեկ ամիս անց՝ բանակցությունները շարունակելու հնարավորություն տալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31