ՀԱԿ-ը դեռևս չի կողմնորոշվել

Հայ Ազգային Կոնգրեսը դեռևս վերջնական որոշում չի կայացրել` առաջադրե՞լ պատգամավորի թեկնածու թիվ 1 և 35 ընտրատարածքներում, թե՞ ոչ:

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Ա1+»-ին հայտնել է, որ երեկ իրենք քաղխորհրդի նիստ են հրավիրել, սակայն քննարկումները դեռևս շարունակվում են:

«Երբ որոշում եղավ, դուք անպայման տեղյակ կլինեք»,- ասել է Արման Մուսինյանը;

Հիշեցնենք, որ  թիվ 1 և 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով տեղի են ունենալու ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 2-ին:

Թիվ 1 ընտրատարածքում դեռևս 2 թեկնածու է ներկայացրել առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը` Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն») և Ռոբերտ Սարգսյանը (ՀՀԿ):

Իսկ թիվ 35 ԸԸՀ-ից « Ա1+»-ին հայտնել են, որ իրենց ընտրատեղամասում դեռւս առաջադրում չկա:

Թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 18-ը:

Տեսանյութեր

Լրահոս