Տիգրան Առաքելյանը` ԱՄՆ դեսպանին. «Արդյո՞ք անհանգստացնող չէ այս դատավճիռը` ընտրություններից առաջ»

ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը կալանավայրից նամակ է հղել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հոֆերմանին: Նամակում մասնավորապես ասված է.

«ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնին

Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի դատապարտյալ
Տիգրան Սամվելի Առաքելյանից

Պարոն դեսպան, կարդացի ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Ձեզ փաստորեն դիմել են՝ դիրքորոշում հայտնելու համար: Հաղորդագրության մեջ պարզ չէր՝ ով, կամ ովքեր են դիմել:

Պարոն դեսպան, եթե կարելի է՝ Ձեզ մի քանի հարց ուղղեմ:

1. Ովքե՞ր են դիմել Ձեզ, և արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ և նույն դատավճռով ազատազրկման դատապարտված իմ ընկերների անունից դիմել Ձեզ և ակնկալել Ձեր դիրքորոշումը: Մեր նկատմամբ կատարվել են բռնություններ և շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվել ենք 2-6 տարվա ազատազրկման:

2. Պարոն դեսպան, չմեկնաբանելով և որևէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարության կապակցությամբ, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի և իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության և ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից:

3. Արդյո՞ք անհանգստացնող չէ այս դատավճիռը` ընտրություններից առաջ:

4. Պարոն դեսպան, եթե դիրքորոշում հայտնելու համար բավարար տեղեկատվության չեք տիրապետում, առաջարկում եմ Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին հանդիպել ինձ:

Հարգանքներով՝ Տիգրան Առաքելյան 12.05.2012»:

 

Տեսանյութեր

Լրահոս