
Չե՞ն հեռացնի

«Այո, նախագահի վերահսկողության ծառայությունը մեզ մոտ ստուգումներ է իրականացնում: Դա սովորական աշխատանքային պրոցես է: Ամեն տարի էլ նման ստուգումներ տեղի են ունենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը երեկվանից սկսել է իր ստուգումները Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:
Մեկնաբանելով այն լուրերը, որ ստուգումների ավարտին ծառայության ներկայիս պետ Աբրահամ Բախչագուլյանը հնարավոր է, որ լքի իր պաշտոնը, Բ.Պիպոյանն ասաց. «Դա զուտ ինչ-որ լրագրողի ենթադրություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ ստուգումներն առաջին անգամ չէ, որ իրականացվում են: Այնպես որ, պետք է սպասել արդյունքներին, բայց սա սովորական պրոցես է: Ոչ մի անսովոր բան չկա»: