Ամանորից առաջ ընթացող տնտեսական գործընթացների վրա ոչինչ չազդեց: Նույնիսկ մայաների «գուշակած» աշխարհի վերջը:
Գայլերի մորթիները ընդունվել են ամբողջական, ստուգվել են, որսորդական կանոններով սահմանված, որսի ձեռքբերման մեթոդները՝ բացառելու համար հինգ համարից մեծ թակարդներով, ձգօղակներով և այլ չթույլատրված մեթոդներով որսը:
Օլիգարխիկ խմբերն իրենք քաղաքական լեգիտիմությունը չունեն, և շատ բարդ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրների առաջացման դեպքում չեն կարող դերակատար լինել:
Այսօր ՀԱԿ քաղխորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել և ԲՀԿ-ի քաղխորհրդի երեկ կայացրած որոշման վերաբերյալ որոշում-հայտարարություն է ընդունել: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ հայտարարությունը այն աստիճան խայտառակ է, որ ՀԱԿ անդամները նպատակահարմար են համարել այն անմիջապես չհրապարակայնացնել` ևս մեկ գիշեր արժանապատիվ քնելու նկատառումներից ելնելով: Մեր ունեցած տեղեկություններով` ՀԱԿ-ն իր հայտարարությամբ շարունակել է քծնել ԲՀԿ-ին` հասարակությանը փորձելով ապացուցել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվելով «գցեց» ոչ թե ՀԱԿ-ին, այլ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ ձեռնպահ մնաց նրան սատարելու մասին որոշում կայացնելուց` «արժանապատիվ որոշում կայացրեց» ԲՀԿ-ական ձևակերպման շրջանակներում:
Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոյի մասնակցությունը «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպմանը գտնվում է հարցականի տակ։
Վստահաբար շատ հարցեր կան պարզելի: Պարզը այն է, որ ԲՀԿ-ն այս քայլով ինքնակամ դուրս կգա խաղադաշտից` ճամփա հարթելով գործող նախագահի հեզասահ վերընտրության:
Արտաշատ քաղաքի մի բնակիչ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն հայտնել է, որ իրեն նույն օրը թմրանյութ օգտագործելու կասկածանքով Երևան քաղաքի ատամնաբուժարաններից մեկից բերման են ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, որտեղից տեղափոխել են նարկոլոգիական դիսպանսեր:
Վթարի հետևանքով «MINI Cooper»-ի վարորդը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երեկ կայացած Իսպանիայի գավաթի «Կորդոբայի» հետ խաղից առաջ զբոսնել է իր որդու և ընկերուհու հետ։
Իրականում ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ բոլոր քիչ թե շատ հայտնի ԲՀԿ-ականներն առաջիկա նախագահական ընտրություններում աշխատելու են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Եվ դա անելու են ոչ թե գաղտնի կամ թաքուն, այլ ճիշտ հակառակը` բացահայտ և ցուցադրաբար: Նրանց գործունեությունն այս ընտրությունների ժամանակ գտնվելու է խոշորացույցի և նույնիսկ մանրադիտակի տակ, և բոլորը հետևելու են, որպեսզի ԲՀԿ-ականների գործողություններում հայտնաբերեն դավաճանության, ՀՀԿ-ի թեկնածուի դեմ աշխատելու կամ նրա ընտրարշավը բոյկոտելու դրսևորումներ, որպեսզի զեկուցեն վերևներին, որ այսինչ ԲՀԿ-ականն աշխատում է իրենց դեմ, և նրա հարցերը պետք է լուծել:
Այժմ ֆունդամենտալ հարցը, որը մոլորակային երևույթ է և սկսել է գործել` գռմռոցն է ռուս ժողովրդի ընդերքում:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն` հայտարարելով չեզոքության մասին, Սերժ Սարգսյանին գործնական աջակցություն են ցուցաբերում: Հակառակի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հրապարակվեն ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների անուններն ու կուսակցական պատկանելությունը, և պարզվի, որ նրանց մի մասը ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են: Դրա համար ԲՀԿ-ն պետք է հատ-հատ աշխատի 2000 անդամներից յուրաքանչյուրի հետ, բացատրի, որ իրենք չեզոքություն են պահպանելու, ինչը չի նշանակում՝ սատարել Սերժ Սարգսյանին:
«Ես չեմ թաքցնում. ողջ այս ընթացքում ես եղել եմ այն համոզման, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով»:
«ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ: Իսկական ՀԱԿ-ը ես եմ, ՀԱԿ-ը իմ կառույցն է»:
Ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն իսկ ներկայացված է համացանցում:
Երշիկների արտադրության ընթացքում օգտագործված հավելանյութերի մասին ինֆորմացիա պարունակվում է ընկերությունների ներկայացրած փաստաթղթերում, որոնք օրենքով արգելված է հրապարակել, քանի որ որոշ տեղեկություններ համարվում են ընկերությունների «ներքին գաղտնիքը»:
Մոսկվայի Գորկու այգու հարակից շենքերի բնակիչներն իրենց շքամուտքերում տարօրինակ հայտարարություններ են տեսել՝ տարածված համատիրության անունից։
«Դնեպրի» նախկին դարպասապահ Նիկոլայ Մեդինը խոսել է Հայաստանի հավքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի մասին։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի չունեցավ «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցադիմումի գործով նախնական դատական նիստը՝ դատավորի հիվանդության պատճառով:
ՀԺԿ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Մյունհենում գտնվող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ մյուս շաբաթ կվերադառնա Հայաստան:
«Վովա Գասպարյանն ինձ ճանաչում է, փորձում եմ հանդիպել նրա հետ՝ իմանալու համար՝ ի՞նչ անօրինական, շինծու գործեր են հարուցվել իմ դեմ, ինչո՞ւ է դատավորը հրաժարվում հետաքննել բոլոր հանգամանքները և շտապում է գործն ուղարկել դատարան, բայց Գասպարյանը չի արձագանքում իմ զանգերին: Չորս անգամ խոսել եմ իր օգնականի հետ, ասել եմ, որ ցանկանում եմ խոսել իր հետ, բայց՝ ապարդյուն»:
Ստեփան Մանուշակյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ` ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Գորիսի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Տիգրան Սարգսյանը` ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Թեև նոր հավաքածուն ներկայանում է տարբեր գույներով, այնուամենայնիվ, գերիշխող է սև գույնը:
Այսօր ամեն ինչ փոխվել է: Բլոգներում և սոցիալական ցանցերում գրառումներ կատարողները դարձել են մեծ լսարաններ ունեցող անձնավորություններ: Նախկինում շատերը երազում էին, որ իրենց գրածը մի քանի հազար մարդ կարդա:
Նախաօլիմպիական տարում Արսեն Ջուլֆալակյանը որոշեց ընդունվել ասպիրանտուրա: Ինչո՞ւ ապագա օլիմպիական մեդալակիրը որոշեց մարզական խոշորագույն իրադարձությունից առաջ դիմել նման քայլի:
Գալուստ Սահակյանն ու Հայկ Բաբուխանյանն առաջարկում են «չորով» արգելել վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդը բոլոր հնարավոր տեղերում՝ ԶԼՄ-ներում, տրանսպորտում, բնակավայրերում, և այլն։ Սակայն պատգամավորները ոչ թե լրացում են մտցրել օրենքում, այլ ջնջել ամբողջական հոդվածներն ու այն փոխարինել արգելող դրույթով։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները դեկտեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել «ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է կարգազանց համարել նաև բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին:
«Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»։
Չնայած ՀԱԿ անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելով՝ ստեղծվել են բավական նպաստավոր պայմաններ հաջողության հասնելու համար, և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, 168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնական որոշում է կայացրել` չառաջադրվել: Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանը թիմակիցներին առաջարկելու է, որ ՀԱԿ թեկնածուն լինի Լևոն Զուրաբյանը: Բացատրություններ նա կարող է ներկայացնել՝ որքան ասես:
Հիմնական պատճառն այն էր, որ կուսակցությունը, որն իրականում մեկ մարդու շուրջ հավաքված հանրություն է, գործում է ոչ քաղաքական շարժառիթներով: