ՀԱԿ-ի որոշումը Ծառուկյանի որոշման վերաբերյալ

Այսօր ՀԱԿ քաղխորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել և ԲՀԿ-ի քաղխորհրդի երեկ կայացրած որոշման վերաբերյալ որոշում-հայտարարություն է ընդունել:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ հայտարարությունը այն աստիճան խայտառակ է, որ ՀԱԿ անդամները նպատակահարմար են համարել այն անմիջապես չհրապարակայնացնել` ևս մեկ գիշեր արժանապատիվ քնելու նկատառումներից ելնելով:

Մեր ունեցած տեղեկություններով` ՀԱԿ-ն իր հայտարարությամբ շարունակել է քծնել ԲՀԿ-ին` հասարակությանը փորձելով ապացուցել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվելով «գցեց» ոչ թե ՀԱԿ-ին, այլ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ ձեռնպահ մնաց նրան սատարելու մասին որոշում կայացնելուց` «արժանապատիվ որոշում կայացրեց» ԲՀԿ-ական ձևակերպման շրջանակներում:

Վաղը ՀԱԿ-ը հայտարարելու է նաև, որ չնայած ԲՀԿ-ի որոշմանը՝ չսատարել որևէ թեկնածուի, իրենք շարունակելու են համագործակցությունը ԲՀԿ-ի հետ:

Պարզ է մի բան. ՀԱԿ-ի վերնախավը հույս ուներ, որ Ծառուկյանի առաջադրման դեպքում իրենք զգալիորեն կբարելավվեն իրենց ֆինասական դրությունը՝ ընդգրկվելով Ծառուկյանի նախընտրական շտաբի աշխատանքներում: Հիմա երբ Ծառուկյանը չի առաջադրվում, նրանք փորձում են քծնել Ծառուկյանին, և գումար աշխատել այդ քծնանքի դիմաց: Գումարը, ենթադրվում է ստանալ նախագահի ՀԱԿ թեկնածուին աջակցելու ծրագրի շրջանակներում:

Ծրագրիը և ֆինասավորման հայտը ՀԱԿ-ը հավանաբար «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ» կներկայացնի սույն հայտարարությանը կից:

Տեսանյութեր

Լրահոս